«ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական միության պատվիրակության` Երեւանում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ արված հայտարարությունը: «Տարօրինակ կերպով այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ եւ հստակ քննադատության համար: Դրա փոխարեն հստակ շեշտադրում է արված իշխանությանն ուղղված պահանջների շուրջ` «պահպանել համաչափություն» եւ «հետաքննել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»: Դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
