«Հեյդար-կրտսեր» օպերացիան

Ալիևի վարչակարգը նոր սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է մայր օրենքի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու կարգադրություն: Հաստատվելու դեպքում այն կներկայացվի հանրաքվեի: Առաջիկայում նախագիծը կհրապարակվի նաև համաժողովրդական քննարկման: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին և դրանից հետո մի քանի անգամ լրամշակվել է: Ալիևի իշխանությունն առաջարկում է նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց հասցնել 7 տարվա: Ըստ նախագծի, Ադրբեջանում պետք է սահմանվեն առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ: Նրանց նշանակելու և աշխատանքից ազատելու լիազորությունը վերապահվելու է միայն նախագահին: Բացի այդ, նախագահին կտրվի նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք: Ըստ փոփոխությունների, նախագահը ստանալու է երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը ցրելու իրավունք, նախագահական ընտրություններին մասնակցելու տարիքային շեմը չեղարկվելու է, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նվազագույն շեմն էլ 25-ից իջեցվելու է մինչև 18: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունների միակ նպատակն է էլ ավելի ամրապնդել նախագահ Ալիևի վարչակարգի իշխանությունը, հզորացնել հսկողությունը հանրության նկատմամբ և բացառել երկրի դեմոկրատական կառավարման հնարավորությունը: «Առաջարկվող նախագիծը հակասում է ժողովրդի շահերին, հանրությունը պարտավոր է բողոքել նախագծի դեմ»,- ասվում է «Մուսավաթի» հայտարարությունում: Արձագանքելով ընդդիմադիրներին՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով Միլի Մեջլիսի հանձնաժողովի փոխնախագահ Սիավուշ Նովրուզովը ասել է, թե դեմոկրատական պետություններում գործում են նախագահի պաշտոնավարման տարբեր ժամկետներ: «Օրինակ, Ֆրանսիայում այն 7 տարի է: Այս հարցերը կարգավորվում են սահմանադրական հանրաքվեներով»,- հայտարարել է Նովրուզովը, որի համոզմամբ, նպատակահարմար է ընդունել այս փոփոխությունները: - «Երկիրը հետևողականորեն զարգանում է, բարեփոխումներ են իրականացվում, այդ ամենի արդյունքում ի հայտ է գալիս սահմանադրությունը լրամշակելու անհրաժեշտություն»,- ասել է իշխող կուսակցության փոխնախագահը: Մինչդեռ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի Համակարգող խորհուրդը արտահերթ նիստում լուրջ անհանգստություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևի՝ իր լիազորություններն ընդլայնող հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետ կապված: Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները, Համակարգող խորհրդի անդամների կարծիքով, փաստացի կհանգեցնեն իշխանության բռնազավթման և պետության ժողովրդավարական ինստիտուտների էլ ավելի թուլացման: Որոշում է ընդունվել այդ կապակցությամբ հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում և ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաև լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Պարզ է մեկ բան` Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումները միանշանակ կամրապնդեն կոշտ ավտորիտար ռեժիմը։ Բայց ոչ միայն: Ալիևի նպատակը, թերևս, ավելի հեռուն է գնում: Հավանաբար, նա ցանկանում է իր որդուն` կրտսեր Հեյդար Ալիև իշխանության բերել: Հեյդար Ալիև-կրտսեր օպերացիան իրականացնելու ճանապարհին`Ադրբեջանում մայր օրենքի փոփոխությունները լուրջ քայլ է համարել, մանավանդ` Ադրբեջանի ամայացած քաղաքական դաշտում, որտեղ ազդեցիկ ընդդիմադիր ուժեր գոյություն չունեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am