Գերմանական լրահոսում «Սասնա ծռեր» խմբին «ահաբեկիչ» չեն որակում
Գերմանական լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումներում ո՛չ հունիսի 17-ին, ո՛չ էլ դրանից հետո չնկատեցինք «ահաբեկիչ», «ահաբեկչական արարք» արտահայտությունները: Առցանց «Շփիգելը», մյուս ԶԼՄ–ների նման նախընտրում է «զինյալներ», «զինված մարդիկ» ձեւը: «Պատանդ» ձեւը կիրառում են մեր ուսումնասիրած բոլոր լրատուները: Առցանց «Ցայթ»-ը «զինված ընդդիմադիրներ» ձեւն է կիրառում, «պատանդ», «բռնություն» բառաձեւերով բնութագրում նրանց գործողությունը: Սեֆիլյանի մասին տեղեկատվության մեջ ընդգծում են, որ նա արմատական ընդդիմադիր է: Գերմանագիր լրատվամիջոցներում «ահաբեկիչ» terrorist ձեւը չեն շահարկում: Մանավանդ հիմա, երբ Վյուրցբուրգում օրեր առաջ 17-ամյա աֆղանցու կացնով եւ դանակով բռնարարքից հետո ներգաղթյալներով հարուստ Գերմանիայի անվտանգության, ներքին գործերի պատասխանատուները հայտարարեցին, թե այսպիսի ոչ լայնածավալ բռնարարքներ կարող են կրկնվել: Շատ չշահարկեցին terror բառեզրը: Հայերիս առնչությամբ այդ բառի կիրառությանը հանդիպել եմ ԱՍԱԼԱ–ի գործունեության վերաբերյալ գերմանական լրատվամիջոցների հրապարակումներում միայն: Գերմանիա Հոդվածն ամբողջությամբ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
