Ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն Նաիրի Հունանյանի բողոքի ցույցի դուրս գալ

Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Երեւանում՝ սկսած հուլիսի 17-ից կարելի էր սպասել: Վերջին տարիներին մեր երկրում նման ցնցումները ավելի են հաճախակիացել: Հայաստանում ասես քաոս լինի՝ փողոցների ու ճանապարհների փակում, բախումներ, զոռբայություն եւ մի օր էլ հերթը պետք է հասներ զինված գործողության՝ զորանոցի գրավման, մարդասպանության եւ պատանդներ պահելով քաղաքական հարցեր լուծելու փորձի: Այս ամենի քարոզչական ֆոնն էլ ապահովվում է սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով: Որո՞նք են հիմնական պատճառները: Առնվազն անիմաստ է այս ամենի տակ սոցիալական ենթատեքս որոնելը: «Հիմնադիր խորհրդարան» կոչվածի ձեռնարկածը բնորոշվում է որպես ահաբեկչություն, որքան էլ ոմանք ջանքեր գործադրեն արդարացնել, վրդովվել «ահաբեկիչ» բնութագրումից, այդ երեւույթը այդպես է կոչվում եւ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդը, սոցիալական վիճակից ելնելով, ահաբեկչության չի գնա: Նախկինում, անկախության տարիներին ունեցել ենք ավելի ծանր սոցիալական կացություն եւ այսօրվա համեմատ ահռելի չափերի հասնող աղքատություն, բայց զինված հեղաշրջումը բնակչության լայն զանգվածներին չի հրապուրել: Այլ բան է, որ ազգի շահերի մասին խոսելով, առանձին խմբեր գնում են այդ քայլին: 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի խումբը սարսափելի հանցագործություն կատարեց՝ գնդակահարելով Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ եւս 6 գործիչների, վկայակոչելով ազգի շահերը: Այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ Նաիրի Հունանյանը ահաբեկիչ է եւ ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցի դուրս գալ: Սակայն փոխվում են ժամանակները, եւ երբեմն ոչ այնպես, ինչպես տրամաբանությունն է ենթադրում Չնայած անհամեմատելի են 1999-ի եւ 2016-ի Հայաստանները եւ այս ընթացքում թե՛ տնտեսությունը, թե՛ սոցիալական վիճակը հսկայական դրական փոփոխություններ են կրել, բայց «ժողովրդի շահերով» «առաջնորդվող» զինյալներին, ի տարբերություն 1999-ի, հիմա սկսել են հերոսացնել եւ աջակցության ցույցեր անել: Կարելի է ենթադրել, որ եւս մի 17 տարի հետո, կամ գուցե ավելի շուտ, երբ աղքատությունը Հայաստանում ոչ թե 30 տոկոս լինի, այլ ասենք 10 տոկոս, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ահաբեկչություն իրականացնել՝ իբր ժողովրդի վիճակից ելնելով: Հետեւաբար, ահաբեկչության պատճառների մեջ սոցիալականը չկա: Այն գործածվում է իրական պատճառի՝ իշխանության համար պայքարում միջոցների առջեւ խտրություն չդնելու համար որպես հիմնավորում: Սոցիալական պատճառ չունեն նաեւ ոստիկանության զավթված շենքի մոտ հավաքվող մի քանի հարյուր ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են նրանք, ովքեր մասնակցում եւ նույն ֆեյսբուքի միջոցով ուղղորդում են առանց բացառության բոլոր նման գործողությունները, որոնց միայն մի քանի ժամով են ձերբակալում եւ ապա բացթողնվում՝ նոր անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու ճանապարհ տալով: «Հաստիքով» ցուցարարներին, սադրիչներին եւ ոստիկանության հետ բախումներ հրահրողին, բոլոր ցույցերի, փողոցների փակման եւ այլ դեպքերում տեսնում են եւ գիտեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Նրանց գլխավոր կարգախոսը, երբ տվյալ պահին տեղի չի ունենում որեւէ բողոքի ակցիա՝ «էս մի ամիս ա լոքշի մեջ ենք, երբ ա ցույց ըլնելու, հելնենք փողոց» (գրառում ֆեյսբուքում): Այսինքն, գոյություն ունի մի զանգված, որի հիմնական աշխատանքը «փողոց հելնելն ա» ու տրամադրություններ բորբոքելը, շահարկելով իսկապես գոյություն ունեցող կառավարման, տնտեսական, կոռուպցիոն եւ մյուս խնդիրները: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am