Շտապ. Պայթյուն Ալավերդու գործարանում. Կան վիրավորներ. hraparak.am
Այսօր՝ հուլիսի 22ին, պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում: Hraparak.am-ի տեղեկություններով պայթյունի հետևանքով երկու վիրավոր կա, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում: Մեզ հաջողվեց պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Ալավերդցիները մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ պայթյունը ուժեղ ձայն է արձակել, այնուհետ գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է անգամ քաղաքի բոլոր կողմերից: Ասում են՝ երեկ էլ է պայթյուն գրանցվել: Ալավերդիի հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժած աշխատակիցներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսն էլ՝ աչքերի թեթև վնասածք է ստացել: Վերջինս համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Տարօրինակ է, սակայն ԱԻՆ-ում գործարանի պայթյունից դեռևս որևէ հաղորդագրություն եղադրված չէ: Նկատենք, որ գործարանը լրագողների համար համարվում է փակ կառույց, հետևաբար՝ գործարանից մանրամասներ ճշտելն անհնար է: Մանրամասները՝ առաջիկայում: hraparak.am Ալեն Գրիգորյան Լոռի
