«Լևոնը Տեր-Պետրոսյանը ամոթալի հայտարարություն է արել».Նիկոլ Փաշինյան.տեսանյութ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ խոստացել էր առավոտյան, այս պահին Խորենացի փողոցում հանդես է գալիս հայտարարությամբ:Պատգամավորն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը: «Այսօր հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շատ ամոթալի հայտարարությամբ: Անդրադառնալով ՊՊԾ գնդում տեղի ունեցածին՝ նա ասել է՝ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ առիթ են տվել այդ գործողություններին: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, սակայն առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, առնվազն տարօրինակ է: Ըստ էության նա ասում է՝ եկեք թողենք հիվանդը մեռնի հետո դիահերձումից հետո կորոշենք՝ ինչից մեռավ: Ես կարծում եմ, որ սա ամոթալի հայտարարություն է: Մի՞թե նա չէր կարող հասկանալ՝ ինչ է ասում, այս նրբությունները: Կարծում եմ՝ հասկանում է»,-նկատեց Փաշինյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
