Հայտարարվել է տագնապ
Մեկնարկած զորավարժությունների շրջանակում Հայաստանում տեղակայված՝ Հարավային օկրուգի ռուսական ռազմաբազաներում, որոնք տեղակայված Գյումրու և Երևանի կայազորում, հուլիսի 21-ին հայտարարվել է տագնապ. տեղակայման վայրից դուրս է բերվել զորքերի շարասյունը, զորքն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական պատրաստվածության: Այս մասին հայտնում է Նովոստնիկը՝ ռազմաբազայի լրատվական ծառայությանը հղումով: Մանրամասնում են, որ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 4 հազար զինվծառայող ու մոտ 600 ռազմական տեխնիկա: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայկական ավիացիայի և հակաօդային պաշտպանության ուժերին, որոնք եւս բերվել են մարտական պատրաստվածության: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս համատեքստում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մարտական պարաստվածության են բերվել զինվորականները, ռազմական տեխնիկան, երթ կատարել դեպի համակենտրոնացման և փորձարկման կայաններ: Անցկացվող զորավարժությունների շրջանակում գործարկվել են նաև անօդաչու թռչող՝ «Орлан-10», «Тахион» и «Наводчик-2» սարքեր, որոնք նաև տեսալուսնկարահանելու հնարավորություն ունեն:
