Էրդողանի ֆանտազիաները` ռուսների հետ բարիշելու ճանապարհին

Արտակարգ դրություն 3 ամսով, մահպատիժ, հազարավոր ձերբակալություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է չեզոքացնելու համար սպառնալիքները, որոնք կապված են հուլիսի 16-ին կատարված պետական հեղաշրջման փորձի հետ։ Անկարայում կայացած մամլո ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ ձերբակալությունները կշարունակվեն։ Նա խոստացել է «արագ վնասազերծել հեղաշրջման փորձի մեջ ներգրավված ահաբեկչական կազմակերպության բոլոր տարրերը»։ Իր որոշման մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կառավարության նախարարների հետ հանդիպումից հետո։ Նա վստահեցրել է, որ ժողովրդավարության ինստիտուտները արտակարգ դրության ժամանակ չեն տուժի։ «Մենք երբեք զիջումների չենք գնացել, երբ խոսքը եղել է ժողովրդավարության մասին։ Եվ չենք գնա երբեք»,- ասել է նա։ Երեկ նախագահ Էրդողանը 5 ժամ տևողությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի ժամանակ քննարկվել են անվտանգության նոր միջոցառումները։ Իշխանության տապալման փորձի մեղադրանք է առաջադրվել 99 գեներալի։ Դա մոտավորապես 356 բարձրագույն սպաների ընդհանուր թվի մոտ 1/3-ն է։ Իշխանությունները նաև արգելել են բոլոր գիտնականներին ու համալսարանական դասախոսներին՝ չհեռանալ երկրից, քանի դեռ շարունակվում են պետական ծառայողների զտումները։ Արդեն ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալված կամ աշխատանքից հեռացված։ Փակ է 626 հաստատություն, մեծ մասամբ մասնավոր դպրոցներ և քոլեջներ։ Եվրոպական երկրներն իրավունք չունեն Թուրքիային քննադատելու արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան` հավելելով. «Ոչ մեծ ահաբեկչական ակտերից հետո, որոնք չեն կարող համեմատվել այն սպառնալիքի հետ, որին բախվել է մեր երկիրը, այդպիսի միջոցներ ձեռնարկող եվրոպական երկրներն իրավունք չունեն մեզ քննադատել արտակարգ դրություն սահմանելու մասին ընդունված որոշման համար»: Ավելին Էրդողանն արդեն բաց նշում է, թե հեղաշրջման փորձի կազմակերպմանը կարող են մասնակից լինել այլ երկրներ: «Այդ հեղաշրջման հետևում կարող են կանգնած լինել այլ պետություններ։ Գյուլենականներն ունեն բարձր բանականություն, որը կարող էր այդ ամենը ծրագրել։ Կգա ժամանակը, և բոլոր կապերը կբացահայտվեն»,- հայտարարել է Էրդողանը։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել երկրում արտակարգ դրության ռեժիմը պահպանել միայն անհրաժեշտության դեպքում և այն չեղարկել հնարավորինս շուտ: «Իշխանությունները պետք է գործեն միայն ի պատասխան անօրինական գործողություններին ապացուցելի մասնակցությանը, ոչ թե քաղաքական հակումների կասկածներին»,- ասել է Շտայնմայերը: «Կարևոր է նաև, որ արտակարգ դրության մասին հայտարարությունը սահմանափակված լինի միայն անհրաժեշտ ժամանակահատվածով, իսկ հետո հնարավորինս շուտ չեղարկվի»,- հավելել է նա: Բայց Էրդողանը չի հանձնվում: Նա արդեն հասել է մահապատիժը նորից կիրառելու հետևողական աշխատանքի: Նա վստահեցնում է, որ եթե երկիրը որոշում ընդունի վերականգնելու մահապատիժը, եվրոպական երկրները պետք է դա հարգեն: «53 տարի շարունակ մենք բախում ենք Եվրամիության դռները, նրանք մեզ ստիպել են սպասել 53 տարի: Շատ երկրներ, որոնք եղել են մեզանից հետո, արդեն անցել են: Իմ կարծիքով՝ որոշումը (մահապատժի վերականգնման) կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդը այդպես որոշի, ապա ժողովրդավարությանը հավատացող բոլոր երկրներին հարկ կլինի դա հարգել»,- հայտարարել է Էրդողանը Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ռուսական խոցված օդաչուն ու Գյուլենը Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար ինչպես հայտնի է, մեղադրում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում։ Գյուլենն ինքը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։ Անկարան պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին: Գյուլենի վրա ամեն ինչ բարդելու մղումն այնքան է մեծացել, որ Էրդողանն արդեն նրան կապում է ռուսական «Սու-24»-ի օդաչուի խոցման հետ: Ռուս-թուրքական մերձեցմանը նպաստելու հարցում Էրդողանի ֆանտազիային կարելի է արդեն միայն նախանձել... 2015թ. նոյեմբերին ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցած երկու թուրք օդաչուները կարող են կապված լինել ԱՄՆ-ում բնակվող և Անկարայի կողմից Թուրքիայում հեղաշրջում կատարելու փորձերի մեջ մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա կազմակերպության հետ, ասել է Էրդողանը` հավելելով. «Ռուսական ինքնաթիռը խոցած երկու օդաչուները ձերբակալվել են հեղաշրջման գործով: Նրանք կարող են կապված լինեին Գյուլենի կազմակերպության հետ, սակայն դեռևս մենք ապացույցներ չունենք. դա կորոշի դատարանը»: Նկատենք, որ օրերս պաշտոնական Անկարան հաստատեց ռուսական ինքնաթիռը խոցած թուրք զինվորականների ձերբակալության փաստը: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նշեց, որ ռուսական անցյալ տարվա նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցած երկու թուրք օդաչուները ձերբակալվել են: Ձերբակալվածների անունները չի նշվում։  Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներից մեկը եղել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասնակիցների թվում։ Նրա խոսքով՝ օդաչուն եղել է իսլամ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության անդամ։ Հենց Գյուլենին էլ թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձը նախապատրաստելու համար։ Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը կործանվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին։ Մոսկվան Անկարայից պահանջել էր ներողություն խնդրել և փոխհատուցել վնասը։ Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս առաջնորդին նամակ էր ուղարկել, որում ներողություն էր խնդրել։ Այժմ, փաստորեն, սեփական քայլերը` ռազմական հեղաշրջման փորձից հետո, Էրդողանին հասցրել են նրան, որ Գյուլենին մեղադրի ռուսական ինքնաթիռը խոցելու կազմակերպման մեջ: Ուշագրավ է, որ օրերս տեղեկություն ստացվեց նաև այն մասին, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից ժամեր առաջ Ռուսաստանը նախազգուշացրել է Էրդողանին:  Ինչպես գրել է lenta.ru-ն, իրանական Fars լրատվական գործակալության ու արաբական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտնել  են Անկարայում գտնվող դիվանագիտական  աղբյուրները: Հայտնի է, որ հետախուզական տվյալները ստացվել են տարածաշրջանում տեղակայված ռուսական զինված ուժերի զորամասերից, որոնց հաջողվել է որսալ բանակային ռադիոհաղորդագրություններ` այդ թվում նաև կոդավորված: Դրանց վերծանումից պարզ է դարձել, որ թուրք զինվորականները պատրաստվում են տապալել  կառավարությանը: Մասնավորապես ռադիոհաղորդագրություններում ասվում էր, որ Էրդողանը գտնվում է Մարմարիս հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում, որի մոտ պետք է ուղարկվեր մի քանի  բանակային ուղղաթիռ` նախագահին ձերբակալելու կամ սպանելու համար: Սակայն ուղղաթիռներն ուշացել են, ու Էրդողանը հասցրել է հեռանալ: Աղբյուրը հավելում է, որ Թուրքիայի իշխանությունները, ժամեր առաջ տեղեկանալով սպասվելիք իրադարձությունների մասին, կարողացել են տապալել այն: Իսկ ապստամբները, գիտակցելով, որ իրենց ծրագրերն արդեն հայտնի են իշխանություններին, ստիպված են եղել գործողությունը սկսել նախանշված ժամից 6 ժամ շուտ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am