Կրեմլը տեղյակ չէ Սիրիայում ԱՄՆ ռազմակայանին հարվածելու մասին
ՌԴ նախագահի մամուլ խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ չէ ԶԼՄ-ների տարածած այն լուրերի մասին, որ ռուսական ավիատիեզերական ուժերը Սիրայում հարված են հասցրել ԱՄՆ-ի ռազմակայանին:ՌԴ նախագահի մամուլի խոսնակն այդ հարցով դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանը:
