Ֆրանսիայում 1200 փախստական է տարհանվել
Ֆրանսիայի իշխանությունները Փարիզի հյուսիսում գտնվող ճամբարից 1200 անօրինական փախստականների են տարհանել: Այս մասին գրում է Rambler.ru-ն: Էրիթրեայից, Սոմալիից և Աֆղանստանից Ֆրանսիա տեղափոխված փախստականները լքել են ճամբարն ու ավտոբուսներով տեղափոխվել կենտրոնի ժամանակավոր կացարաններ: Տարհանումն իրականացվում է առանց միջադեպերի:
