Հազարավոր ուսումնական հաստատություններ կփակվեն Գյուլենի հետ կապի պատճառով
Թուրքիայի կրթության նախարարությունը ամբողջ երկրում կփակի մոտ 1700 մասնավոր ուսումնական հաստատություն ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու պատճառով։ Այս մասին հայտնում է T24–ը։ Կփակվեն 936 մասնավոր դպրոց, 449 ուսումնական հանրակացարան եւ 284 այլ ուսումնական հաստատություն։
