Իրանում որոշվում է 12-րդ նախագահական ընտրությունների օրը
Մինչ տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ, Իրանում որոշվում է 12-րդ նախագահական ընտրությունների օրը: 3 օր առաջ` հուլիսի 19-ին ԻԻՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկել է, որ 2017թ.-ի նախագահական ընտրություններն անցկացվեն կամ մայիսի 19-ին կամ մայիսի 26-ին: Ըստ նախագահական ընտրությունների անցկացման ընթացակարգի` ներքին գործերի նախարարության կողմից առաջարկած օրերից որևէ մեկը պետք է հաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդում, չհաստատվելու դեպքում` կատարվի համապատասխան առաջարկ: Իրանում այս իրադարձությունը նոր լիցք է հաղորդել նոր նախագահի հավանական թեկնածուների կանխատեսման գործընթացին: Իրանում այս պահին ամենաարդի հարցերից մեկն այն է, թե նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լինելո՞ւ է թեկնածուների թվում, թե` ոչ: Պահպանողական թևի ներկայացուցիչներն արդեն իսկ շտապում են հայտարարել, որ պահպանողականների` Նեժադին ցուցաբերած աջակցության շրջանը ավարտված է և չի կրկնվելու: Պահպանողականների քաղաքական ակտիվ գործիչներից Ահմադ Քարիմի Էսֆահանին ենթադրում է, որ հնարավոր է նախկին նախագահը ինքնաառաջադրվի կամ, որ ավելի հավանական է, պաշտպանի այլ թեկնածուի` այդ կերպ կրկին վերադառնալով քաղաքականություն: Արտյոմ Տոնոյան. ֆեյսբուք:
