The Huffington Post. Էրդողանի «ներքին Ստալինը»

Թուրքիայում անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, եւ նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»:Այս մասին The Huffington Post պարբերականում գրում է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը: Ինչպես նշվում է՝ Էրդողանը Թուրքիային մի հսկայական գուլագի է վերածում: Վերջին 5 օրվա ընթացքում, 50 000 ռազմական պաշտոնյաներ, ոստիկաններ, դատավորներ, լրագրողներ, մարզպետներ ու քաղծառայողներ են կալանավորվել, նրանց գործունեությունը կասեցվել է կամ հեռացվել են աշխատանքից: Մարդկանց ձերբակալում և բանտարկում են առանց օրինական հիմքերի: Նրանց գտնվելու վայրն անհայտ է: Վերջը չի երևում: Էրդողանը եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել: Օբամայի վարչակազմն արդարացիորեն դատապարտել է հեղաշրջումը: Զինվորականների կողմից իշխանության գրավումը ժողովրդավարություն տանող ուղի չէ: Ներկայումս ԱՄՆ պաշտոնյաները դեմ են արտահայտվում Թուրքիայում տեղի ունեցող զտումներին, սակայն նրանք քիչ լծակներ ունեն:Երբ Էրդողանն առաջարկեց, որ Թուրքիան կարող է վերականգնել մահապատիժը, որ վերացվել էր 2004 թ., Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է. «Չի կարող գործընկեր պետություն դառնալ մի երկիր, որտեղ մահապատիժ է կիրառվում»: Նա հավելեց. «Կոչ ենք անում լիարժեք պահպանել Թուրքիայի սահմանադրական կարգը և … կարևորում ենք օրենքի գերակայությունը: Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»: Մոգերինիի նախազգուշացումն ակնհայտորեն անտեսվեց: Հեղաշրջման կազմակերպիչներին խոշտանգում են և ցուցադրում հեռուստատեսությամբ: Էրդողանը սպառնացել է կախել հեղաշրջմանը ներգրավված անձանց: Մի երիտասարդ զինվոր գլխատվեց և նրա մահապատիժը հեռարձակվեց սոցիալական լրատվամիջոցներով: Տեղեկություններ չկան, թե քանիսն են արդեն խոշտանգվել կամ սպանվել: Իրականությունը հետևյալն է. Էրդողանին քիչ է հուզում, թե ինչ է ասվում: Կոռումպացված Էրդողանին մերկացնելը նրա վարքագծի վրա ազդելու միակ ճանապարհն է:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է լինելու ճեղքումը․ Երասխից 2 ժամ էլ չի տևելու Երևան մտնելը․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե լսիր՝ ինչ է ասում ժողովուրդը, որ փոխանցեմ քեզ․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանը մի նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, եթե․․․ ՊՆ նախկին նախարար (video) «Նիկո՛լ, վերջդ շատ ծանր է լինելու, սրբելու է տանի»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակությունը տեսա՞ք․ Նիկո՛լ, սա «քո վերջն է»․ ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ կլինի․ Մալխասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց այս ուղղությամբ գնան, կհաջողեն․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ ԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ գործողության ընթացքում նոր հրթիռ է կիրառել Իրանց գրպանների գումարը պակասել էր, դրա համար են արտաքին պարտք վերցրել․ Հարցում (video) Թրամփն ակնկալում է Լուկաշենկոյի մասնակցությունը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան 100 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա ԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Ադրբեջանի ՄԻՊ-ի նոր բարբաջանքը Ալիև՛, հիշի՝ դու 200 մլրդ տալու ես հայերին․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալվածների փաստաբանն ինչ է փոխանցում (video) Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Փնտրվում է ժողովրդավարության պաշտպան. «Փաստ» Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ տուժածներ կան Լսի՛ր Նիկոլ, քեզ ատում է ողջ հայ ժողովուրդը, դու ներում չես ունենալու․ Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am