Թուրքիայում մահապատիժը կվերականգնվի, եթե դա պահանջի ազգը. Բեքիր Բոզդաղ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մահապատիժը կվերականգնվի, եթե դա պահանջի ազգը: Ինչպես ասել է՝ իշխանությունները զբաղվում են մահապատիժը երկրում վերականգնելու հարցի գնահատմամբ: «Մենք ուշադրություն կդարձնենք ԵՄ-ի դիրքորոշմանը մահապատժի վերաբերյալ, սակայն առաջնայինը մեզ համար ազգի դիրքորոշումն է: Թուրքիան ԵՄ-ի դռների մոտ սպասում է արդեն 53 տարի, իսկ հիմա՝ հեղաշրջումից ու մահապատժի մասին քննարկումներից հետո ԵՄ-ի համար դժվար չի լինի Թուրքիայի դեմ որոշումներ կայացնել»,- ասել է Բոզդաղը, գրում է TASS-ը:
