Իրանում 40 մարդ է ձերբակալվել
Իրանի իշխանությունները 40 հոգու են ձերբակալել, ովքեր կասկածվում են Պակիստանի սահմանին տեղակայված ռազմակայանների վրա հարձակման փորձ կատարելու մեջ: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձերբակալվածները «ահաբեկչական խմբավորման» անդամներ են, թեպետ չի նշվում խմբավորման անունը: Այս ամիս ավելի վաղ Պակիստանի հետ սահմանին 4 իրանցի սահմանապահ է սպանվել:
