Մինսկի խմբի համանախագահները շարունակում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ուղղված աշխատանքները
18:07 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: «Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կնպաստեն կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության շարունակությանը և կշարունակեն աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման համար»,- «ՌԻԱ»-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
