Ադրբեջանը պատրաստ է ԼՂ-ին տրամադրել «ամենալայն ինքնավարություն»
Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Զիաֆետ Ասկերովը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենալայն կարգավիճակ: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ նրա խոսքով, Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում «արհեստականորեն» ստեղծել երկրորդ հայկական պետություն: «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Բաքուն պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ՝ Ադրբեջանի տարածքում: Սա մեր վերջնական որոշումն է»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը:
