Օլանդը հրետանային համակարգեր է ուղարկում Իրաք
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող երկրների բանակներին աջակցելու նպատակով օգոստոսին Իրաք հրետանային համակարգեր ուղարկելու մտադրության մասին: «Ես որոշում եմ ընդունել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիային տրամադրել հրետանային համակարգեր, դրանք տեղում կլինեն հաջորդ ամիս»,- ասել է Օլանդը:
