Լագարդը դատարանի առջեւ կկանգնի
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը դատարանի առջեւ կկանգնի։ Ֆրանսիայի գերագույն դատարանը հուլիսի 22-ին բացել է համապատասխան դատական գործընթացի ուղին, հայտնում է DW–ն։ ԱՄՀ ղեկավարը արդարադատության մարմինների ուշադրության կենտրոնում է գտնվում կասկածելի բազմամիլիոնանոց փոխհատուցման գործի կապակցությամբ։
