Ռազմական ինքնաթիռ է անհետացել
Հնդկաստանում Բենգալյան ծոցի վրայով թռչելիս ռադարների տեսադաշտից ռազմական ինքնաթիռ է անհետացել: Այն Չեննայից Պորտ-Բլեր քաղաք էր ուղեւորվում: Օդանավում շուրջ 30 մարդ է եղել: Տեղի իշխանությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում:
