Երևանյան իրադարձությունները միտված են ԼՂ բանակցությունների տապալմանը. Բրայզա
Այսօր Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, թե երևանյան իրադարձությունները միտված են ԼՂ բանակցությունների տապալմանը: Trend-ի հաղորդմամբ՝ Բրայզան համաձայնել է կարծիքի հետ, թե երևանյան վերջին իրադարձություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը: Անդրադառնալով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ նշել է, որ կողմերը գրանցել են որոշակի արդյունք:«Խոսքը միայն այն մասին չէ, որ բանակցությունները նվազեցրել են լարվածությունը զորքերի շփման գոտում, դրանք նաև հանգեցրել են հակամարտության կարգավորման քաղաքական պահերի քննարկման մեկնարկին»,- ասել է նա:
