Եվրահանձնաժողովը շարունակում է աշխատանքները
ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման աշխատանքները: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։Ինչպես ասել է՝ դա արվում է՝ հաշվի չառնելով Անկարայի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կշարունակի իրականացնել իր պարտականությունները՝ ըստ սույն համաձայնագրի»,– ասել է նա։
