ԴԱԻՇ-ը վերահսկում է Իրաքի մոտ 10 տոկոսը. ՊՆ
Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հայտարարել է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ ավելի վաղ նրա վերահսկողության տակ էր գտնվում երկրի 40 տոկոսը: «ԴԱԻՇ-ը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ մի պահի նրան հաջողվել էր գրավել երկրի 40 տոկոսը»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Ավելի վաղ Իրաքի բանակը վերահսկողություն էր սահմանել Ֆալուջայի նկատմամբ, որը գտնվում էր Իրաքից 50 կմ արևմուտք: Այն ԴԱԻՇ-ի հենակետն էր համարվում:
