«Սիրուց հերիք է խոսեն. իշխանությունը պետք է արդարությունից խոսի».Լիլիթ Պիպոյան.տեսանյութ
«Բոլորս էլ հասկանում ենք՝ ինչ լուծում էլ լինի, իրենք զոհ են գնալու: Իրենք մահապարտի նման նստել են այնտեղ, հարց են բարձրացրել: Այս հարցը պիտի լսվի՞, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ մի սարսափելի բան չի լինի և մեր իշխանության վարկանիշը ոչ թե կիջնի, այլ կբարձրանա նրանով, որ բանակցություններով որոշ զիջումների գնան և գոնե քաղբանտարկյալներին ազատեն»,-այս մասին Հայելի ակումբում ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը:Վերջինս անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի ելույթին,նշեց,որ այն ծայրից ծայր փարիսեություն էր: « Բոլոր միջոցները ձեռնարկելը ո՞րն է: Հետո էլ ասում է՝ մենք ապավինում ենք Աստծուն, և կոչ ենք անում, որ լինի սեր և հանդուրժողականություն: Սիրուց հերիք է խոսեն. իշխանությունը պետք է խոսի արդարությունից, ոչ թե սիրուց: Աստծուն ապավինել պետք չէ, որովհետև մենք ենք ապավինում Աստծուն, որպեսզի արյունահեղություն չլինի: Ոչ ոք չի ուզում արյունահեղություն, մահեր, բայց վերջապես ինչ-որ լուծում պե՞տք է լինի»,-նման տեսակետ հայտնեց բանախոսը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
