Ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր»-ի հետ՝ ոչ

«Խմբի անդամները հայրենասեր տղաներ են:Այս տղաները շատ հայրենասեր տղաներ են ոչ թե ահաբեկիչներ: Կարելի է թուրքի հետ նստել բանակցե՞լ, իսկ այս հայրենասեր տղաների հետ ո՞չ: Ամենալավ բանն այստեղ կլինի, որ Սէֆիլյանին ազատեն»,- Հայելի ակւմբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց   Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքին: Նրան հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ալիևի հետ կարելի է բանակցել, իսկ «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ` ոչ. « Ես կարծում եմ՝ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը։ Օրինակ, ինչի՞ բռնեցին Սեֆիլյանին, ի՞նչ էր արել։ Մի հատ ատրճանակ ուներ, էն էլ իրանք են տվել՝ որպես գնդի հրամանատարի» ։ Ըստ Թոքմաջյանի՝ տղաների արածը հոգու ճիչ էր, իրենց ձայնը լսելի դարձնելու փորձ։ Երգչուհի Լիլիթ Պիպոյանի կարծիքով էլ, խմբի տղաները կյանքի գնով այնտեղ հարց են բարձրացրել. նրանք մահապարտների են նման: «Տղաները աթոռի կռիվ չեն տալիս, այլ հայրենիքի»,- նշեց նա: ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին թվում է, որ բողոքում են շատերը, գործում՝ քչերը։ «Այս տղաներին մենք պարտական ենք, քանի որ ունենք Արցախ։ Եթե մարդ իր հետ տանում է նաև տղային, ապա ելք չի տեսնում»։ Այն նամակը, որը մտավորականներն ուղղել են Սեֆիլյանին, դերասանուհին ուղղում է նախագահին. «Ինչո՞ւ չես պատասխանում»։ Տղաները գնացել են, որ վերջին կաթիլը չպայթի, ասում է դերասանուհին ու հավելում՝ մոտենում է արյունահեղությունը։ «Այն պահանջները, որ առաջադրվել են իշխանությանը, չի բավարարվելու, քանի որ իշխանությունները խոսում են մոտավորապես: Եթե արյունահեղություն լինի, ապա դա մնալու է մեր նախագահի խղճին»։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am