«Նիկոլ Փաշինյա´ն,ինչի՞ց ես նեղանում».Լևոն Թոքմաջյան.տեսանյութ
«Այս տղաները ահաբեկիչներ չեն, նրանք ուղղակի շատ հայրենասեր տղաներ են, և խաղաղություն և ազատություն են ուզում: Դեռ 90-ական թթ., երբ ես Մարտունու շրջկենտրոնում Մոնթեի քանդակի վրա աշխատում էի, այդ նույն տղաները միշտ գալիս՝ ինձ ոգևորում էին, խրախուսում էին, մեր կողքին «Գրադ» էր պայթում: Ուզում եմ ասել՝ նրանք էլ են խաղաղություն, ազատություն ուզում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ հավելելով,որ տղաների արածը հոգու ճիչ էր, իրենց ձայնը լսելի դարձնելու փորձ։ Քանդակագործն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,որը ուղղված էր «Սասնա ծռեր»-ի զինված խմբի անդամներին՝ «Եթե ես իրենց խանգարում եմ Հայաստանում իշխանափոխություն անել, խնդրեմ՝ թող անեն, ինչ են ուզում անել: Քավ լիցի, ես չեմ ուզում իրենց խանգարել»: «Ես հարգում եմ Նիկոլ փաշինյանին,բայց նեղացել է և ասում է՝ այլևս չեմ գնա,լինելով քաղաքական գործիչ՝ ինչի՞ց ես նեղանում»,-հարց բարձրացրեց քանդակագործը՝ նշելով,որ ամենալավ բանաձևը կլինի Սեֆիլյանին ազատ արձակելը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
