Արմեն Մովսիսյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

Երգահան, երգիչ Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ. «Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ բան սխալ հասկացա, հետո լսեցի երկրորդ անգամ, սարսափեցի. այդ ասում է Հայաստանի Հանրապետության նախագահը` մեր բանակը զինված է 80-ականների զենքով: Ով գիտի` ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը: Պատմեմ իմ անձնական բանակային փորձից: Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի տանկերի 20%-ը բոքսերից դուրս չէին գալիս, հաջորդ 20%-ը արշավի առաջին մի քանի կիլոմետրերին խափանվում էին: Այսինքն՝ առանց մարտի մեջ մտնելու սովետական զրահատեխնիկայի 40%-ն արդեն ջարդոն էր: Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտությամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինված մեր բանակը 33 տարի հետո՞, ու զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դնել… Հայ զինվորին խորին խոնարհումս, միշտ՝ թե 90-ականներին, թե այսօր, իսկ ձեր անելիքը ինչո՞ւմն է կայանում՝ որպես Գերագույն, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդին: Միշտ ասել եմ՝ Բանակի հարցերն ինձ համար քննարկումից դուրս են, բայց վերջին լսածիցս հասկացա, որ այլևս ոչ, օրհասական ժամ է, մեր լինելիությունն է վտանգված: Դրոնահար որսորդական հրացանով և զինվորի թանկ արյամբ պետք է մտահոգվել, ոչ թե հպարտանալ: Ես էլի կհասկանայի, ինչ-որ տեղ կընդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթողությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել է Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաև Հայկական բանակի փաստացի թալանով: Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցի հետ ու հլու մեծամասնությամբ Երկիրն ու Բանակը տարել է այս խայտառակ վիճակին: Անդրադառնալու շատ հարցեր կան, բայց ինձ հիմա հուզում է ամենաշատը միայն այս մեկը, որն օրգանապես կապված է իմ Հայրենիքի լինելիության հարցի հետ: Ինչպես կանվանեք նրան, ով փախել է թշնամական երկիր ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո, դավաճան, իսկ նա, ով ապրելով Հայրենիքում յուրացրել կլանացրել ու աղքատացրել է Հայրենիքը ու, ամենակարևորը, լինելով պատասխանատու՝ ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար՝ բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի արյամբ վճարված զինադադարի, ոչ խաղաղության համար, ո՞վ է նա: Օրհասական ժամանակներ են գալիս, Հայրենիքը վտանգի մեջ է, մենք՝ իրականում անպատրաստ: Այո, ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը, ու գուցե ժամանակն է հեռանալ, ստեղծել ազգային վստահության իշխանություն ու գոնե մի անգամ իսկապես անել հայրենասիրական, ազգանպաստ արարք»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Իրանը երբեք մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին. Փեզեշքիան «Արծվի թևերի» մոտ 4 մեքենա է բախվել․ կա 4 վիրավnր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով Երվանդ Քոչար փողոցում մի խումբ քաղաքացիներ հնչեցրել են հայհոյանքներ, ապա իրենց դիտողություն արած երիտասարդին ծեծել են Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Հաստատվել է «Առաջարկ Հայաստան»-ի նախընտրական ցանկը Սուրբ Հովհաննես եկեղեցի կտեղափոխվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, չեմ միանա. Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Ծառուկյանը՝ Լուկաշենկոյի մասին Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ․ փաստաբան Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի. զեկույց Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը հասնում է խոշտանգման. հայտարարություն Այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ընդհանուր իրադրությունն անկանխատեսելի է. Գանտահարյան Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին 18 արդարների գործով դատական նիստին մարդիկ «հրաժարվում են» 18 անգամ լսել «մեղադրանքի» նույն տեքստը Վերին Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար 18 ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ուղեղի ցնցում Հանրապետականը կամ Հայրենիք կուսակցությունը Թաթոյանից վա՞տն են, որ չեն մասնակցում ընտրություններին (video) Հայաստանի Gallup-ն ուղղակի ասոցիացիա է, նրանց թվերին մի՛ նայեք. Թովմասյան (video) Բագրատ Սրբազանին և իր աջակիցներին կալանավորեցին,որ «միջանցքը» ԱՄՆ-ում հանձներ Ալիևին․Արթուր Սարգսյան (video) Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես այնտեղ չեմ եղել, դե քննե՛ք. Բագրատ Սրբազանը նեղը գցեց դատախազներին (video) «Էս դժոխքի վերջը ե՞րբ է գալու»․ շիրակցիները՝ «Հայաստան» դաշինքի անդամներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am