Ռուսաստանը վերականգնում է Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը
«Ռոսավիացիան» այսօրվանից` հուլիսի 22-ից, չեղարկում է նախկինում սահմանված արգելքն ու վերականգնում Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը: Ինչպես նշում է ria.ru-ն այս կապակցությամբ «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրությունում ասվում է, որ թուրքական կողմն իր վստահեցումներն է տվել առ այն, որ երկրի օդանավակայաններում ու տարաքծում ռուս քաղաքացիների անվտանգությունն ապահովվելու է բարձր մակարդակով: Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը կասեցվել է հուլիսի 16-ից հետո, երբ զինվորականների խումբը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել երկրում: Հայտնի է, որ ապստամբների փորձը ձախողվել է: Կա 290 զոհ և 8.000-ից ավելի ձերբակալված:
