Ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից. հերիք է՝ ինչքան հայի արյուն է թափվել. Շարմազանով
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից 4 օր անց ինչու Սերժ Սարգսյանը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել, որեւէ բառ չի ասել այդ դեպքերի մասին: Երեկ լրագրողները ՀՀԿ գործադիր մարմինի նիստից հետո այս հարցը ուղղեցին ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Հարցին, թե ինչ կարծիք կա խմբի պահանջների հետ կապված՝ Շարմազանովը պատասխանեց, որ էսօր թիվ մեկ խնդիրը խաղաղ հանգուցալուծումն է, պահանջների մասին խոսելու ժամաանկը չէ: Հարց հնչեց նաեւ, թե արդյոք ՀՀԿ-ն ընդունում է, որ Հայաստանի ժողովրդի մի հատվածին հասցրել է այնպիսի վիճակի, որ իշխանափոխության են ձգտում այս ճանապարհով: «Էսօր ես այստեղ չեմ, որ պատճառների մասին խոսեմ: Իմ մեղավորության հետ կապված. ես սուրբ չեմ, ունեմ բազում մեղքեր, բազում թերություններ, թող առաջինը քար նետի նա, ով մեղավոր չէ»,- պատասխանբեց նա: Խոսելով զինված խնմբի եւ պատանդների սննդի բացակայության մասին՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց, որ ինչքան տեղյակ է՝ երեկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր փորձում զբաղվել այդ խնդրով: Այնուհետեւ նշեց, որ այսօր լրատվամիջոցներում կարդացել է, որ զինյալ խմբի անդամներից մեկն ասել է՝ սննդի խնդիր չկա: «Բայց ես կարող եմ եւս մեկ անգամ ասել, որ մենք որպես իշխանություն անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, բոլոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի: Հերիք է ինչքան հայի արյուն է թափվել: Ոչ մեկս էլ ապահովագրված չենք սխալներից: Լավագույն ճանապարհը երկխոսություն է, միմյանց լսելն է»,- հավելեց նա:
