Սահմանադրությունը խախտած ոստիկանները պետք է պատժվեն օրենքի խստությամբ. Արա Պապյան
22:38«Ժամանակահատվածը վճռորոշ է եւ բեկումնալից: Սա հնարավորություն է, որը պետք է օգտագործենք: Ժողովուրդն ամեն ինչ պետք է անի` արյունահեղությունից խուսափելու համար: Եթե արյուն թափվի, դա մեզ համար ընդունելի չէ»,-համոզված է քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ Պապյանի՝ վերջիններս իրենց զուսպ են պահել, իսկ ոստիկանների հետ բախումները նրանց մեղքով չեն եղել. «Ոստիկանական գործունեությունը եղել է ոչ համաչափ: Եթե ըստ ոստիկանության` մեկ-երկու հոգի խախտել են օրենքը, պետք է պատժվեն նրանք, ոչ թե ժողովրդի վրա նետվեն ձայնային, ծխային եւ բեկորային ռումբեր: Անընդունելի է, երբ ոստիկանությունը խախտում է իր լիազորությունները եւ որեւէ մեկին չեզոքացնելուց հետո բռնության է ենթարկում: Սահմանադրությունը խախտած ոստիկանները պետք է պատժվեն օրենքի խստությամբ»: Պապյանի խոսքով` գիշերվա բախումների պատճառն այն էր, որ մերժեցին ջուր եւ սնունդ հասցնելու հարցը:
