Նա կոնկրետ պատասխաններ չի տվել, բավարարվելով ընդհանուր արտահայտություններով ու Աստվածաշնչյան մեջբերումներով:
Իշխանության լռության պատճառներն՝ ըստ Շարմազանովի
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասուլիս է տվել եւ հայտարարել, որ ՀՀԿ-ն ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու կողմնակից է: Նա ասել է, որ այս օրերին իշխանության ներկայացուցիչների լռությունը պայմանավորված է եղել նրանով, որ չվնասեն բանակցություններին: «Շատ նյարդային պահ է, հավատում եմ, որ խիղճը, հանդուրժողականությունը կհաղթեն, եւ կխուսափենք նոր արյունահեղությունից: Մենք թշնամիներ չունենք Հայաստանում: Սա է ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը», ասել է նա:Շարմազանովին հարցեր են տրվել Սասնա ծռեր խմբի պահանջների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի, հավանական գրոհի, խաղաղ հանգուցալուծման էության եւ այլնի մասին, այս իրավիճակի համար իշխանության մեղքի եւ այլնի մասին:
