Թուրքիայում կալանել են հրթիռներով բեռնված 20 բեռնատար
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի իրավապահ մարմինները հեղաշրջման գիշերը մայրաքաղաք Անկարայի ճանապարհին կալանել են հրթիռներով բեռնված 20 բեռնատար: Kasirga տեսակի հրթիռներով բեռնատարները հեղաշրջման գիշերը դուրս են եկել Թուրքիայի զինված ուժերի 58-րդ հրետանային բրիգադի բազայից: Հրթիռների մարտագլխիկները կշռում են շուրջ 150 կգ: Հեռուստաալիքի տվյալներով` ոստիկանությունը ձերբակալել է նաև մեկ գեներալ, երկու փոխգնդապետ և 80 զինվոր:
