Էրդողանն ասել է, թե ումից էր նախազգուշացում ստացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման մասին նախազգուշացում էր ստացել փեսայից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ըստ նրա՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը օտար երկրների ձեռքի գործն է: Էրդողանը նշել է, որ փեսայի ասածն ընդունել է, որպես կատակ, այդ իսկ պատճառով քայլեր չի ձեռնարկել: Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման արդյունքում զոհվել է 190 և վիրավորվել 1500 մարդ:
