Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձն օգտագործել է իր օգտին. Ասադ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձն օգտագործել է իր ծայրահեղական ծրագիրն իրականացնելու համար։ Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ «Արտահայտվում է կատարվածի նկատմամբ Էրդողանի իրական մտադրությունները, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Ինչպե՞ս են նրանք որոշում կայացրել այդ բոլոր պաշտոնանկությունների մասին։ Նա օգտագործել է հեղաշրջումը, որպեսզի իրականացնի իր ծայրահեղական ծրագիրը, Թուրքիայի ներսում «Մուսուլման եղբայրների» ծրագիրը, եւ դա վտանգավոր է Թուրքիայի ու հարեւան երկրների հանար, այդ թվում՝ Սիրիայի»,– ասել է Ասադը։
