Հնարավոր է Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից: «Ցանկացած կառուցողական աջակցություն կարելի է դիտարկել հենց այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական փոխգործակցություն: Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է, այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել»,- հայտարարել է Զախարովան:
