ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում ոստիկանական շենքի գրավումը
Մոսկվան վճռականորեն դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում Հայատանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Այդ մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան աջակցում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի սպանության, անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների կյանքի և անվտանգության համար»,- ասել է Զախարովան:
