Թուրքմենստանը փակել է Ղազախստանի հետ սահմանը
Թուրքմենստանը փակել է Ղազախստանի հետ սահմանը՝ անվտանգության նկատառումներով: Պարզաբանումներ չկան՝ արդյոք այս միջոցները կիրառվում են վերջին շրջանում Ղազախստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով, հայտնում է Kazpravda.kz–ը։ «Թուրքմենստանում խստացրել են սահմանին անվտանգության միջոցները, ինչի պատճառով 5 օրով արտասահմանցիների համար մուտքը ժամանակավորապես փակ է»,– հայտնել են Մանգիստաուի մարզի պետական եկամուտների դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
