Ում դեմ է ուղղված Թուրքիայում արտակարգ դրությունը
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը մեկնաբանել է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկությունը։ Նա շեշտել է, թե նախօրոք նշված 3 ամիս ժամկետից ավելի վաղ կարող է հանվել արտակարգ դրությունը։ «Մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին հաստատ չենք դիպչելու»,–ասել է նա: Ինչպես ասել է՝ արտակարգ դրության ժամանակահատվածում սառեցվելու է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված դրույթները։
