Սորոսը ցնցումներ է կանխատեսել
Մոտ ապագայում Եվրոպային միգրանտների հետ կապված ցնցումներ են սպասում։ Այս մասին Corriere della Sera–ին տված հարցազրույցում ասել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Սորոսի կարծիքով՝ շուտով փախստականների թիվը նորից կաճի, իսկ նրանց նկատմամաբ եվրոպացիների վերաբերմունքը կվատանա։ Եվրամիությունը «մահացու վտանգի» առաջ է հիմնականում միգրացիոն ճգնաժամի պատճառով, ուստի անհրաժեշտ է այն հրատապ լուծել։ Ըստ նրա՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը կմեծացնի անորոշությունը եւ կբարդացի Բրյուսելի եւ Անկարայի գործարքը, որի արդյունավետության մեջ ինքն առանց այդ էլ կասկածում էր։
