Թուրքիայում կասեցվել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան
Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան Թուրքիայում կկասեցվի արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակ:Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքիայում արտակարգ ռեժիմը ավարտվի մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Քանի դեռ գործելու է արտակարգ դրության ռեժիմը, ժամանակավորապես սառեցվելու է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա: Քուրթուլմուշը հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներով տարածված տեղեկությունը, թե հեղաշրջումից հետո Թուրքիայում անհետացել են երկրի ռազմածովային ուժերին պատկանող նավեր: «
