Իրանում 40 մարդ է կալանավորվել
Իրանի անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում կալանավորել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին տեղեկացրել է, որ կասկածյալները կալանավորվել են 2 օրվա ընթացքում: «Տվյալ անձինք շենքերի տակ փորել են 40 մետրանոց թունել 20 մ խորության վրա, որպեսզի ահաբեկչական հարձակումներ իրականացնեն»,- ասել է նախարարը:
