Միջազգային մամուլը ՝ Երևանում կատարվող իրադարձությունների մասին
Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Երևանում կատարվող դեպքերին. Reuters-ը հայտնել է.Ոստիկանությունն արցունքաբեր գազ օգտագործեց այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ: Այս ցուցարարները նախօրեին հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու զինված խմբավորման անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ գունդը և պատանդներ են պահում այնտեղ: RT -ի ռեպոչտաժում ասված է,որ զինված խմբի գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ իշխանություններն անցյալ ամիս բանտարկել են Ժիրայր Սեֆիլյանին՝ Երևանում շենքեր և կապի միջոցներ գրավելու նրա մտադրության բացահայտումից հետո: Զինյալները պահանջում են նրան ազատ արձակել: DW-ն էլ հայտնում է,որ Ժիրայր Սեֆիլյանը շարունակ մեղադրում է իշխանություններին Ադրբեջանի հետ բանակցությունները սխալ վարելու մեջ: Նա նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատն է և փոքրաթիվ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ միավորման առաջնորդը: Euronews-ի անդրադարձում ասված է,յան մասին,որ Հարյուրավոր ցուցարարներ բախվել են ոստիկանների հետ՝ ոստիկաններին պատանդ պահող զինված խմբավորման գործողությունների նկատմամբ իրենց աջակցությունը հայտնելու համար:
