Հայտնաբերվել է 22 ներգաղթյալի մարմին
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտնում է,որ 22 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ, նավակը գտնվել է Լիբիայի ափերի մոտ: Դրանում գտնվել է ավելի քան 200 մարդ, որոնք տեղափոխվել են կազմակերպությանը պատկանող նավ: Նավակում կազմակերպության ակտիվիստները հայտնաբերել են 21 կնոջ և 1 տղամարդու դի: Երեկ տարբեր օպերացիաների արդյունքում Միջերկրական ծովում հայտնաբերվել և փրկվել է ավելի քան 2000 ներգաղթյալ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալով՝ միայն 2016թ. անօրինական եղանակով Միջերկրականը հատելու և Եվրոպա հասնելու փորձի ժամանակ խեղդվել են հազարավոր ներգաղթյալներ:
