Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է
«Ալ Մայադաին» հեռուստաալիքը հայտնում է ,որ Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է: Արկերը պայթել են քաղաքապետարանի շենքի հարևանությամբ և քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ: Զինյալները երեկ հրթիռակոծել էին նաև Հալեպի բնակելի թաղամասերը, ինչի հետևանքով սպանվել է 2 խաղաղ բնակիչ, 16-ը վիրավորվել է: Հոսպիտալացվել է ավելի քան 20 մարդ:
