Ինչ հույժ կարևոր լուր գիտի նախագահը
Վերջին շրջանում ավելացել են խոսակցություններն այն մասին,որ հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» զինված խմբավորման ՝Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է լռել: Խմբավորումը ՊՊԾ գնդում շարունակում է պատանդ պահել 4 ոստիկանի: Նրանց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների,նախագահը աշխատում է ըստ գրաֆիկի,ավելին այսօր երեկոյան նախատեսված է նաև պաշտոնական հանդիպում,սակայն թե ինչ հանդիպման մասին է խոսքը,չհաջողվեց ճշտել: Հատկանշական է այն,որ երկրում ստեղծված այս իրավիճակի պարագայում ,Հայաստանի նախագահը շարունակում է հանգիստ և անվրդով կեցվածք դրսևորել:Գուցե նա գիտի այնպիսի մի բան,որը մենք չգիտենք:Բայց այս օրերին հատկապես կարևոր է,որ նա կիսվի հանրության հետ,լինի հանրության կողքին,քանի որ ժողովրդի շրջանում լարվածությունն օր-օրի ավելանում և թեժանում է:
