Նախարարը պարզաբանում է, թե ինչո՞ւ իշխանությունը հայտարարությամբ հանդես չի գալիս.տեսանյութ
«Ես, որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասը, որոնց ես էլ եմ ճանաչում եւ որոնք Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսեւորեն եւ հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով:Ինձ համար ակնհայտ է, որ ցավոք անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձեւերով: Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձեւ չէ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով այն հարցին՝ ՊՊԾ գնդի գրոհից անցել է արդեն 4 օրից ավելի, սակայն իշխանությունը լռում է:Նախարարը նշեց,որ վարչապետը հայտարարություն է արել, որը որոշ մարդկանց համար ոչինչ չասող է, որոշների համար ամեն ինչ ասող է։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
