«Ցուցարարների շրջանում ակնհայտ սադրիչներ կային».Արծվիկ Մինասյան.տեսանյութ
«Իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի եւ զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը եւ օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն իրականացնել օրենքի շրջանակներում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը,ով զինված խմբի անդամներին կոչ է անում օր առաջ հանձնվելու որոշում կայացնել: Նախարարի խոսքով, երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ցուցարարների շրջանում ակնհայտ սադրիչներ կային, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաեւ վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
