Շտայնմայերի հորդորը Թուրքիային
Reutersը տեղեկացնում է,որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել,նա հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հուլիսի 20ին հայտարարել է երեք ամսով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին:
