Նախարարը՝ վիրավոր Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակի մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զորույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով երեկ գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներին,հայտարարեց.«Առավոտյան 9-ի դրությամբ բուժհաստատություններ են դիմել շուրջ 51 քաղաքացի, որից 29-ը ոստիկաններ: Բոլորին ցուցաբերվել է ժամանակին եւ պատշաճ բուժօգնություն եւ այս պահին ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող քաղաքացի չունենք»: Կիրակի օրվա դեպքերի ժամանակ վիրավորված Մկրտչյան Գագիկի առողջական վիճակը մնում է ծանր, բայց այսօր դրական միտում ենք նկատել ու հնարավոր է, որ նա արհեստական շնչառական ապարատից օգտվի,ասաց Արմեն Մուրադյանը,սակայն հրաժարվեց տեղեկություն տալ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, վիրավոր Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակի մասին՝ առաջակելով հետեւել պաշտոնական լրատվությանը: Նախարարը հրաժարվեց նաեւ մեկնաբանել խմբավորման անդամների այն հայտարարությունը, որ շտապօգնության աշխատակիցներին ՊՊԾ գնդի տարածքից հանել են, մինչդեռ իրենք ունեն բուժօգնության կարիք: «Եթե անհրաժեշտություն լինի շտապօգնության, կարող են օգնություն ցույց տալ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
