Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել
BBC-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։ Էրդողանն ասել է, որ արտակարգ դրությունը անհրաժեշտ է «այս սպառնալիքը հնարավորիս շուտ վերացնելու համար», և հավելել, թե ձեռնարկվող միջոցները կամրապնդեն ժողովրդավարական արժեքները, օրենքի գերիշխանությունը և ազատությունը։
